կարևոր
769 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-19 22:38
Հասարակություն Քաղաքական

Հասել են պետական աշխատավարձերի համակարգին և ինքնամոռաց ուտում են, ուտում ու ուտում․ Արման Աբովյան

Հասել են պետական աշխատավարձերի համակարգին և ինքնամոռաց ուտում են, ուտում ու ուտում․ Արման Աբովյան

ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արման Աբովյանը գրում է.

«Իրականությունը հետևյալն է․ հասել են պետական աշխատավարձերի համակարգին և ինքնամոռաց ուտում են, ուտում ու ուտում։ Անամոթաբար, ախորժակով՝ ճպճպացնելով։ Իսկ ինչպե՞ս կարելի է այլ կերպ անվանել մի իրավիճակ, երբ կենսաթոշակների և վարչապետի, նախարարների, պատգամավորների ու մյուս հեղափոխականների աշխատավարձերի բարձրացման տարբերությունը հազարապատիկ է։ Թոշակառուների թոշակը բարձրացրել են 1000 դրամով, իսկ իրենց աշխատավարձերը՝ միջինը 1 000 000 դրամով։

Քաղաքական հետապնդումը չի լինում «պոզով պոչով»։ Քաղաքական հետապնդման սահմանման համար կան հստակ չափանիշներ, և Գագիկ Ծառուկյանը պարզապես դասագրքային օրինակ է, որը լիովին համապատասխանում է այդ սահմանմանը։

Հայ-ռուսական հարաբերությունների ուղղությամբ տեղի ունեցող ամեն ինչ կարելի է բնութագրել մեկ նախադասությամբ՝ սեփական գործընկերների հանդեպ արագ-արագ «շուստրավատի» փորձ։ Թե՛ ռուս, թե՛ եվրոպացի գործընկերներին։ Այլ կերպ այս իշխանությունների կողմից ՝ Մոսկվայի ուղղությամբ արվող խոնարհումներն ու սիրաշահումները բացատրել հնարավոր չէ։

Թույլ տվեք հիշեցնել, որ նախընտրական շրջանում ներկայիս իշխանությունն օգտագործում էր բացառապես ատելություն և շանտաժ։ Այն ատելություն էր սերմանում իր քաղաքական հակառակորդների նկատմամբ և սեփական ժողովրդին շանտաժի ենթարկում պատերազմով։

Ինչպես պարզվեց, այդ շանտաժը պարզապես սովորական սուտ էր»։