Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը 2013 թվականի հունվարի 8-13-ին տեղական զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ Հայաստանը ներկայացնում է Նիդերլանդների Ուտրեխտ քաղաքում տեղի ունեցող Vakantiebeurs' 2013 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին:
Հեղինակավոր այս ցուցահանդեսին այս տարի մասնակցում են զբոսաշրջային ոլորտի շուրջ 1400 ներկայացուցիչներ:
Հայկական տաղավարը այցելուների ու մասնակիցների աննախադեպ հետաքրքրությանն է արժանանում:
Նիդերլանդները դարձել է Հայաստանի զբոսաշրջության խթանման թիրախային կարևոր ուղղություններից մեկը: Հայաստանի և Արցախի գրավիչ և բազմաբնույթ զբոսաշրջային նկարագրի ձևավորման նպատակով Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հրավերով 2012թ.-ին Հայաստան և Արցախ էր այցելել հոլանդական առաջատար BNN հեռուստաընկերության լրագրողական խումբը, որը հատուկ ֆիլմ էր պատրաստել հայկական ազգային և հոգևոր ժառանգության վերաբերյալ: Ֆիլմը ցուցադրվել է Նիդերլանդների Թագավորությունում` ամենահեղինակավոր Channel 3 Travels հեռուստահաղորդաշարով։
Հաշվի առնելով հոլանդացի զբոսաշրջիկների կողմից հայկական զբոսաշրջային արդյունքների նկատմամբ ձևավորված պահանջարկը և դրանով պայմանավորված զբոսաշրջային հոսքերի աճի հանգամանքը՝ հարկ է նշել, որ Ուկրաինայի միջազգային ավիաուղիների (UIA) կողմից այս տարվա գարնանից նախատեսվելիք Երևան-Ամստերդամ-Երևան Կիևի միջոցով տրանզիտային կանոնավոր (շաբաթական 4 անգամ) չվերթները կսպասարկեն զբոսաշրջային աճող հոսքերը: Նախատեսվում է, որ երկկողմանի ուղևորության տոմսի արժեքը կկազմի շուրջ 370 եվրոյին համարժեք դրամ: Զբոսաշրջային խմբերի համար կգործեն հատուկ սակագներ: