|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Մարտի 19-20-ը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ, Հայաստանը եւ Արցախը արդեն երկրորդ անգամ մասնակցել են ԱՄՆ արեւմտյան ափի խոշորագույն զբոսաշրջային միջոցառմանը` LA Times Travel & Adventure Show-ին:
Տարբեր երկրներից ժամանած հարյուրավոր կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են աշխարհի տարբեր անկյուններում գտնվող հանգստի ու ճամփորդության հանգստավայրեր: Երկու օրվա ընթացքում ցուցահանդեսն ունեցել է տասնյակ հազարավոր այցելուներ:
Հայաստանն ու Արցախը ներկայացել են միասնական տաղավարով: Հայկական տաղավարի այցելուների հարցերին պատասխանել են Հայաստանից ու Լեռնային Ղարաբաղից ժամանած, նաեւ տեղի հայկական զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչները: Այցելուներին բաժանվել են տեղեկատվական գրքույկներ:
LA Times թերթի հրատարակիչ եւ գործադիր տնօրեն Էդի Հարթենսթայնը նշել է, որ, ինչպես անցած տարի, այս անգամ եւս հայկական տաղավարն աչքի է ընկել գեղեցիկ նկարներով ու նյութերի բազմազանությամբ:
Ցուցահանդեսի մշակութային մասում ելույթ են ունեցել «Վարդան եւ Սիրանույշ Գեւորգյաններ» եւ «Զվարթնոց» պարային համույթների սաները. տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունը: