|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը սույն թվականի սեպտեմբերի 12-15-ը տեղական զբոսաշրջային գործակալությունների հետ համատեղ կներկայացնի Հայաստանը Տոկիոյում կայանալիք JATA TABIHAKU միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին:
«Զբոսաշրջային գործակալների ճապոնական ասոցիացիայի» կողմից կազմակերպվող այս ցուցահանդեսը Ասիայում զբոսաշրջության ոլորտի ամենամեծ միջոցառումներից է, որին մասնակցում են ավելի քան 150 երկրների զբոսաշրջային կազմակերպություններ և ընկերություններ:
Ցուցահանդեսի ընթացքում միջազգային հանրությանը ներկայացվելու են Հայաստանի պատմամշակութային և քրիստոնեական ժառանգությունը ցուցադրող լիովին վերափոխված ճապոներենով նոր գովազդային նյութեր և քարտեզներ:
Ցուցահանդեսի շրջանակներում ՀԱՄՀ պատվիրակությունը կմասնակցի նաև JATA զբոսաշրջային ֆորումին, որի ընթացքում կքննարկվեն արևելաասիական տարածաշրջանի շուկայում զբոսաշրջության խթանման հեռանկարները:
Խոշորագույն այս ցուցահանդեսին ՀԱՄՀ մասնակցությունը նպատակ ունի խթանելու Հայաստանի զբոսաշրջությունը ասիական շուկայում, հայկական զբոսաշրջային արդյունքների իրացման համար պոտենցիալ նոր շուկաներ հայտնաբերել և նպաստել ներգնա զբոսաշրջային հոսքերի աճին: