|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Այսօր` կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ, վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց զբոսաշրջության զարգացման, Հայաստանը որպես զբոսաշրջային երկիր գովազդող հոլովակների արտադրության և ԶԼՄ-ներով տարածման վերաբերյալ: Վարչապետը մատնացույց արեց մի տեսահոլովակ, որը ցույց է տալիս Հայաստանի գիտական, ինժերենական ներուժը:
«Պետք է զբոսաշրջային գովազդային տեսահոլովակները շատացնել, տարածել սոցիալական ցանցերով, բոլոր թիրախային երկրներում, հատկապես` Ռուսաստանում, որի քաղաքացիները ներքին անձնագրերով կարող են այցելել Հայաստան: Մեր երկիրը, որպես զբոսաշրջային երկիր, թերագնահատված է: Հայաստանն անհամեմատ ավելի բարձր պոտենցիալ ունի զբոսաշրջային կենտրոն դառնալու համար, պետք է ձևավորել այդ նկարագիրը»,- ասաց վարչապետը:
Նա հանձնարարեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` շարունակել գրագետ ու մարկետինգային խթանման միջոցառումներ իրականացնել, մշակել ու տարածել գովազդային նյութեր: