|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Հունիսի 13-16-ը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը կմասնակցի Հոնկոնգում կայանալիք ITE & MICE միջազգային զբոսաշրջային էքսպոյին. հայտնում են Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հանրային կապերի գրասենյակից:
Այս էքսպոն Ասիայում զբոսաշրջության ոլորտի ամենամեծ միջոցառումներից է, որին մասնակցում են 50 երկրների շուրջ 600 զբոսաշրջային կազմակերպություններ և կառավարության ներկայացուցիչներ:
Խոշորագույն այս ցուցահանդեսին ՀԱՄՀ մասնակցությունը նպատակ ունի շարունակելու ասիական շուկայում Հայաստանի ներկայացվածության խթանմանն ուղղված ջանքերը, հայկական զբոսաշրջային արդյունքների իրացման համար գործընկերային նոր կապեր հաստատել և նպաստել ներգնա զբոսաշրջության աճին:
ՀԱՄՀ պատվիրակությունը հանդիպումներ կունենա Հոնկոնգի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ, կքննարկվեն երկկողմանի զբոսաշրջային շփումները որակապես նոր մակարդակի բարձրացնելու հնարավորությունները: