|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Փետրվարի 2-ին «Անտարա» լրատվական գործակալության պատկերասրահում տեղի ունեցավ «Հայաստան. առասպելների երկիր» խորագրով լուսանկարների երկշաբաթյա ցուցահանդեսի փակումը, որի շրջանակում ՀՀ դեսպանությունը և «Անտարա» լրատվական գործակալությունը համատեղ կազմակերպել էին հանդիպում-քննարկում Ինդոնեզիայի հիսունից ավելի զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչների և լուսանկարիչ լրագրողների հետ:
Միջոցառման սկզբում հրավիրվածներին իր ողջույնի խոսքը հղեց Ինդոնեզիայի զբոսաշրջային ասոցիացիայի Ջակարտայի մասնաճյուղի (The Indonesian Tourist Guide Association – Jakarta Chapter) նախագահ Ռեվալինո Թոբինգը (Revalino Tobing):
Քննարկման սկզբում ցուցադրվեց Հայաստանի զբոսաշրջային գրավչություները ներկայացնող տեսահոլովակ: Տեսահոլովակի ցուցադրմանը հետևած քննարկման ընթացքում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, «Անտարա» գործակալության լրագրող Ատման Ահդիատը (Atman Ahdiat) և լուսանկարիչ լրագրող Հերմանուս Պրիհատնան (Hermanus Prihatna) խոսեցին Հայաստանի՝ որպես հետաքրքիր ու պատմամշակութային առումով հարուստ զբոսաշրջային ուղղության մասին և պատասխանեցին ներկաների բազմաբնույթ հարցերին: