Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հուլիսի 5-ին ՄԱԿ-ի ԶՀԿ-ի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջև ստորագրված հուշագրի շրջանակներում Հայաստան և Վրաստան են այցելել ՄԱԿ ԶՀԿ «Թեմիս» հիմնադրամի կամավորների ծրագրի ղեկավար Լուկա Մանոկին և փորձագետ Էլեն Բերմանը:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանն ասաց, որ կամավորները կգույքագրեն և կբացահայտեն Հայաստանի և Վրաստանի զբոսաշրջության ռեսուրսները։ «Այս ծրագիրը շատ կարևոր դեր ունի Հայաստանի զբոսաշրջության համար՝ թե՛ միջազգային և թե՛ տարածաշրջանային առումով»,- ընդգծեց նա:
Լուկա Մանոկին, իր հերթին, նշեց, որ պետք չէ միայն հայտնի ռեսուրսները ներառել փաթեթում, հարկավոր է բացահայտել նոր ռեսուրսները: «Բնակչության ջերմությունը և հյուրընկալությունը Հայաստանի ամենակարևոր ռեսուրսներից են»,- ասաց նա:
Իսկ Էլեն Բերմանի խոսքերով՝ Հայաստանը մեծ պոտենցիալ ունի՝ աշխարհին ներկայանալու որպես գրավիչ զբոսաշրջային երկիր: «Այս հիասքանչ երկիրն ունի զբոսաշրջային հիանալի ռեսուրսներ: Ենթակառուցվածների զարգացման կողքին պետք է կարևորել «կովկասյան ոգի» ասվածը և պետք է շունչ տալ նյութական ռեսուրսներին։ Եվ ամենակարևորը՝ պետք է կարողանանք պատասխանել այն հարցին, թե ինչո՞ւ զբոսաշրջիկը պետք է ընտրի հենց Հայաստանը»,- ասաց նա: