կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-08 12:00
Տնտեսական

Հայաստանը Լոնդոնում մասնակցում է «WTM 2016» զբոսաշրջային ցուցահանդեսին

Հայաստանը Լոնդոնում մասնակցում է «WTM 2016» զբոսաշրջային ցուցահանդեսին

Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ` տեղական երեք զբոսաշրջային ընկերություն նոյեմբերի 7-9-ը Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոնում միասնական տաղավարով մասնակցում են «WTM 2016» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին: World Travel Market-ն աշխարհում մեծությամբ երկրորդ զբոսաշրջային ցուցահանդեսն է, որտեղ հայաստանյան տաղավարն այցելուներին ներկայացնում է մեր երկրի` էկոտուրիզմի ու արկածային զբոսաշրջության հնարավորությունները, ցուցադրում նաև դեպի առաջին քրիստոնեական երկիր ուխտագնացության զբոսաշրջային ուղղությունը: Հայկական զբոսաշրջային կազմակերպությունները Լոնդոն են մեկնել՝ գործընկերներին հանդիպելու, նոր կապեր հաստատելու, հնարավոր պայմանագրեր կնքելու:

«Միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսների մասնակցությամբ մենք ապահովում ենք Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի ներկայացումն ու մեր երկրի մասին իրազեկվածության բարձրացումը համաշխարհային շուկայում: Լոնդոնյան ցուցահանդեսը, հատկապես, թույլ կտա ոչ միայն եվրոպացի, այլև աշխարհի 180-ից ավելի երկրների զբոսաշրջային կազմակերպություններին, գործակալներին և այցելուներին ներկայացնել դեպի Հայաստան և Արցախ գրավիչ տուրիստական ուղղությունները»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարէն Մկրտիչեանը:

37-րդ անգամ անցկացվող լոնդոնյան ցուցահանդեսին վերջին տարիներին մասնակցում է ավելի քան 5 հազար ընկերություն և 50 հազար այլ  մասնակիցներ՝ շուրջ 180 երկրներից:

Նախորդ ցուցահանդեսի՝ «IFTM Top Resa-2016»-ի արդյունքը

Շուրջ մեկ ամիս առաջ Փարիզում «IFTM Top Resa-2016» ամենամյամիջազգայինցուցահանդեսինմասնակցության արդյունքում Հայաստանի զարգացման հիմնադրամը պայմանավորվածությունէձեռքբերել 2017-իհունիսինՀայաստանումհյուրընկալելու 160 տուրիստականգործակալների, որոնք սեփական ծախսերովկժամանենմերերկիր՝ծանոթանալուայստեղիզբոսաշրջային հնարավորություններինևՀայաստաննիրենցտեղեկատվական նյութերումներառելուհամար։

Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայություն