| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ՀՀ-ում արդյունաբերական ոլորտի աշխատողների թիվը 2015 թվականին, նախորդ՝ 2014-ի համեմատ, նվազել է երկու տոկոսով։ Այսինքն՝ 2015-ին արդյունաբերական ձեռնարկություններում աշխատողների թիվը նվազել է 166–ով. 2014-ին եղել է 83 հազար 530 դարձել է 81 հազար 865։ Բայց սա չի խանգարել, որպեսզի պաշտոնական վիճակագիրները թվեր նկարեն, թե իբր 2015-ին ՀՀ արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալն աճել է 5,2 տոկոսով։
Նկատենք, որ թվերը ներկայացնում են արտադրանքի ընդհանուր արժեքը, այսինքն՝ ապրանքների միջին 4 տոկոս թանկացումը ևս իբրև «աճ» է մատուցվում։ Տեղեկացնենք, որ արդյունաբերության աճը հնարավոր է եղել «նկարել» կոնկրետ երկու՝ հանքարդյունաբերության և ծխախոտի արտադրության ոլորտների մոտ 50 տոկոս աճով։ Հայաստանի արդյունաբերության մյուս հիմնական ճյուղերում, օրինակ՝ մթերքի արտադրության, վերամշակող ձեռնարկությունների, խմիչքի արտադրության ոլորտներում անկումը կազմում է 10-ից մինչև 20 տոկոս»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։