Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
«Փաստ» օրաթերթը գրում է. «Այն, որ Հայաստանի տնտեսությունը բավականին ծանր վիճակում է գտնվում, պարբերաբար նշում են և՛ ՀՀ փորձագիտական հանրույթը, և՛ միջազգային բավականին հեղինակավոր մի շարք կառույցներ։ Փաստն այն է, որ հետքովիդյան և հետպատերազմյան շոկից ՀՀ տնտեսությունը չի կարողանում ուշքի գալ, իսկ իշխանությունները ոչ մի կոնկրետ քայլ չեն ձեռնարկում ստեղծված իրավիճակում համապատասխան լուծումներ և կարգավորումներ գտնելու համար:
Այս վիճակին գումարվում է ռուս-ուկրաինական հակամարտությունը, որը, տնտեսագետների համոզմամբ, բավականին լուրջ ազդեցություն է թողնելու ՀՀ տնտեսության վրա։ Մասնագետները նշում են, որ, ցավոք, ՀՀ տնտեսության հետ կապված ոչ հուսադրող կանխատեսումների ալիքը շարունակական բնույթ է կրելու՝ իր բոլոր ծանր հետևանքներով։ Մասնավորաբար, նրանք 2022-ին տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում բացասական ցուցանիշներ են կանխատեսում և նշում, որ դրական միտումներ հնարավոր են միայն գյուղատնտեսության ոլորտում, այն էլ՝ կապված եղանակային առումով բարենպաստ տարվա, ինչպես նաև գյուղական բնակավայրերից ՌԴ արտագնա աշխատանքի մեկնողների ցածր թվի հետ։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում