|
Փոխարժեքներ
16 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Ճապոնիայի Ֆինանսների նախարարությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ ապրիլին երկրի արտահանման ծավալների նվազել են. այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հինգշաբթի նախարարության կայքում հրապարակված զեկույցում տեղ գտած տվյալներին հղումով։
Նշվում է՝ նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ապրիլ ամսվա ծավալները նվազել են 29 տոկոսով, ինչը ամենախոշոր անկումն է 2009-ի հոկտեմբերից հետո: Այդ ժամանակ ճապոնական տնտեսությունն ապրում էր ֆինանսական համաշխարհային ճգնաժամի հետևանքները:
Արտահանման ծավալը կազմել է ավելի քան 48 միլիարդ դոլար. ցուցանիշը շարունակում է նվազել վերջին 17 ամիսների ընթացքում: