|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի կարծիքով` հայ-վրացական հարաբերությունները շատ անձնավորված են, ինչը ի վնաս Հայաստանի է: Ըստ նրա` Հայաստանի համար պետք է ընդունելի լինի վրաց ժողովրդի կողմից ընտրված ցանկացած իշխանություն, մեր իշխանություններն իրենք չպետք է նախապատվություն տան որևէ քաղաքական ուժի:
Yerkir.am-ի հարցին, թե Իվանիշվիլիի երեկվա այցը Ադրբեջան, որևէ ազդեցություն կարո՞ղ է ունենալ հայ-վրացական հետագա հարաբերությունների վրա, Մանոյանը պատասխանեց. «Վերջին տարիներին Վրաստանի պետական քաղաքակությունը եղել է ադրբեջանամետ և թուրքամետ, երբեմն` ի վնաս Հայաստանի: Եթե Վրաստանի իշխանությունների կողմից փոփոխություն պետք է լինի Հայաստանի հետ, նույնը կլինի նաև Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում: Իվանիշվիլին Հայաստանի հետ հարաբերություններում որոշ փոփոխությունների նշաններ ցույց տվեց, սակայն դրանից ենթադրություններ չարժե անել, այլ հարկավոր է սպասել հետագա զարգացումներին»: