Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չնայած արդեն Մեղրիի հատվածում երկաթգծի կառուցման համար աշխատանքային խումբ է ձևավորվել, դեռևս թվերի տեսքով նախնական հաշվարկներ չկան, թե այն ինչպիսի ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա։
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց․ «Դեռ այնպիսի թվեր չկան, որ մենք կարողանանք վստահորեն ասել։ Դրանք իրականում շատ բարդ հաշվարկներ են, միլիոնավոր դոլարների արժողությամբ հետազոտություններ են, որոնք նախատեսում ենք անել, երբ դրանց ժամանակը գա։ Երբ գա նախնական տեխնիկա-տնտեսական վերլուծություն ժամանակը, մենք անպայման կկիսվենք դրա արդյունքներով, հետո հիմնական վերլուծության արդյունքներիով էլի կկիսվենք»։