|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հայ-վրացական հարաբերությունները երկար ժամանակ է` որևէ լուրջ առաջընթաց չեն արձանագրել: Ավելին` ժամանակ առ ժամանակ ի հայտ են գալիս որոշակի հակասություններ, որոք ցույց են տալիս առկա հարաբերությունների ոչ հղկված լինելը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վրացագետ Հայկազուն Ալվրցյանը:
Նրա խոսքով` Հայաստանն ունի բոլոր իրավունքները` հետաքրքրվելու ջավախահայերի կյանքով, սակայն դա չի նշանակում, որ դրանով մենք միջամտում ենք Վրաստանի ներքին գործերին:
Yerkir.am-ի հարցին` Իվանիշվիլիի այցը Հայաստան որևէ փոփոխություն կառաջացնի՞ հայ-վրացական հարաբերություններում, Ալվրցյանը պատասխանեց. «Իվանիշվիլիի այցով երկու երկրների միջև նոր հարաբերություններ ստեղծելու` իրական հիմքեր չկան: Չեմ կարծում, որ Իվանիշվիլին իր այցից հետո հայամետ դիրքորոշում որդեգրի, քանի որ Վրաստանի և Ադրբեջանի հարաբերություններն այնքան ամրակայված են, որ կտրուկ փոփոխություն անհնար է: Այդ այցը տարածաշրջանում լուրջ փոփոխություններ չի ստեղծի»: