|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.01 |
| EUR | ⚊ | € 445.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.9387 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.45 |
«Այսուհետ, երբ հարցազրույց եմ տալիս, հատկապես՝ ոտքի վրա, պիտի նախադասությունները միմյանցից անջատեմ, ամեն հարցին տարբեր պատասխանեմ՝ նոր անցնեմ հաջորդ հարցին»,- երեկ պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ ասել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Նախարարից թերթը հետաքրքրվել էր՝ որո՞նք էին իր համար անցնող տարում արված հիմնական հետևությունները, մանավանդ որ՝ 2012-ն իր համար սկանդալային եղավ՝ կապված քրեակատարողական հիմնարկներում ինքնախեղման դեպքերի և դրանց վերաբերող նախարարի մեկնաբանությունների հետ:
Այնուհանդերձ, Թովմասյանն ասում է, որ այդ դեպքերն առիթ հանդիսացան, որ խնդիրն ինքը ևս մեկ անգամ խորքային ուսումնասիրի և իր համար հետևություններ անի, որոշակի միջոցառումներ ձեռնարկի: