կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-11-26 00:23
Քաղաքական

Ովքե՞ր 2012-ին կհայտնվեն ԱԺ-ում

Ովքե՞ր 2012-ին կհայտնվեն ԱԺ-ում

«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի համոզմամբ` 2012-ի ԱԺ ընտրություններում խորհրդարան մտնելու հնարավորություն ունեն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, իսկ ընդդիմությունից` ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և «Ժառանգություն»-ը: Իշխանական թևի կուսակցությունները կօգտագործեն իրենց ադմինիստրատիվ ռեսուրսները,համայնքապետերին ու ֆինանսական միջոցները:

 

Ըստ Ադիբեկյանի` ընդդիմադիր ուժերից ՀԱԿ-ի օգտին քվեարկի ծայրահեղ ընդդիմադիր հատվածը, «Ժառանգության» օգտին` Րաֆֆի Հովհաննիսյանի համակիրները, իսկ ՀՅԴ-ի քվեները կապահովի հայ-թուրքական հարաբերությունների մասին ունեցած խիստ դիրքորոշումը:

 

«Երևանը ավելի ինքնուրույն միավոր է մեր ընտրական զանգվածում, և այստեղ ընդդիմությունն ավելի մեծ շանսեր ունի ավելի շատ ձայներ կորզելու, քան իշխանական կոալիցիոն կուսակցությունները: Այդ պատճառով մենք ՀԱԿ-ի շանսերը ավելի բարձր ենք գնահատում Երևանում, բայց մարզերում նրա շանսերը բավական ցածր են»,- ասաց Ադիբեկյանը:

 

Սոցիոլոգը տեղեկացրեց, որ, ըստ իրենց կատարած հարցումների, ամենազդեցիկ քաղաքական գործիչը նախագահ Սերժ Սարգսյանն է, նրան հաջորդում են Գագիկ Ծառուկյանը, Տիգրան Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը: Նա խոստացավ նոր՝ ավելի ճշգրիտ տվյալները հրապարակել երկու շաբաթից: