Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիան կաշառել է Շախմատի Աշխարհի Ֆեդերացիայի (FIDE) անդմաներին՝ 2012-ի Շախմատի oլիմպիադան Թուրքիայում անցկացնելու օգտին քվեարկելու համար, գրել է «Նյու Յորք թայմսը»:
Քվեարկությունն անցկացվել էր 2008թ. Գերմանիայում, որտեղ Թուրքիան հաջորդ օլիմպիադան իր երկրում անցկացնելու օգտին 95 ձայն էր ստացել, իսկ մյուս թեկնածու Չերնոգորիան՝ 40:
Շախմատային աշխարհում վաղուց են խոսում այն մասին, որ մրցույթների անցկացման վայրերը կաշառքով են ընտրվում, սակայն առաջին անգամ է, որ երկիը բացեիբաց հայտարարում է այդ մասին: «Նյու Յորք թայմսը» նկատել է, որ Թուրքիայի շախմատի ֆեդերացիայի կայքում ֆինանսական զեկուցագիր է տեղադրվել, որի ներքևի հատվածում ծանոթագրություն է եղել, որտեղ գրված է եղել. «2012-ի Շախմատի աշխարհի օլիմպիադան Թուրքիայում անցկացնելու նպատակով 177,724.32 թուրքական լիրա (120.000 ԱՄՆ դոլար) է հատկացվել՝ տաղավարի վարձակալության, հուշանվերների, լոբբիստական գործունեության, ինչպես նաև մեր օգտին քվեարկելու նպատակով որոշ FIDE անդամների տեղավորման, տրանսպորտի և սննդի ծախսերի համար...»
Պարզ չէ, թե պատվիրակություններին՝ իրենց օգտին քվեարկելու համար վճարելը Թուրքիայում օրենքի խախտում է, թե ոչ, բայց FIDE նախագահ Կիրսան Իլյումժինովն ասել է, որ դա թույլատրված չէ ոչ FIDE-ի կողմից, ոչ էլ անդամների և ավելացրել է, որ տեղյակ չի եղել այդ մասին և կուսումնասիրի խնդիրը:
Հոդվածի՝ ինտերնետում հայտնվելու հաջորդ իսկ օրը Թուրքիայի շախմատի ֆեդերացիայի նախագահը հերքել է տեղեկատվությունը և ասել,որ ամբողջ գումարը ծախսվել է թուրքական պատվիրակության վրա: