Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գյուղատնտեսությունը հանդիսանում է հանրապետության տնտեսության առանցքային ոլորտներից մեկը: Երկրի համախառն ներքին արդյունքի ձևավորման մեջ գյուղատնտեսության մասնաբաժինը, 2011 թվականի տվյալներով, կազմել է 20.2 %, 2010 թվականի 17 %-ի դիմաց: Ընթացիկ տարվա միտումները վկայում են, որ կպահպանվի և որոշակիորեն կավելանա երկրի համախառն ներքին արդյունքի մեջ գյուղատնտեսության բարձր տեսակարար կշիռը և այն կանխատեսվում է 20.3-20.4 %. Կառավարության առջեւ այսօր հաշվետվությամբ հանդես եկավ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Ըստ նախարարի` ընթացիկ տարվա հունիսի 1-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է ցանքատարածությունների ավելացում, այն կազմել է 303.6 հազ. հա, նախորդ տարվա 286.7 հազ. հա-ի դիմաց: Արդյունքում վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակը 2012թ. հասել է 67.6 %-ի, նախորդ տարվա 63.8 %-ի դիմաց: Ընթացիկ տարում ցանքատարածությունները գերազանցում են 2011թ. մակարդակը 16.9 հազ. հա-ով: 2012 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 787.8 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մակարդակը 8.3 %-ով:
Ըստ առանձին ճյուղերի վիճակը հետևյալն է. Բուսաբուծությանը բաժին է ընկնում գյուղատնտեսության համախառն արտադրանքի շուրջ 59 %-ը: Վերջին 3 տարիների (2008-2011թթ.) միջին տվյալներով բուսաբուծության համախառն արտադրանքը կազմել է 398 մլրդ դրամ: Հանրապետությունում, ըստ նախարարի, բարձր ինքնաբավության մակարդակ են ապահովվում կարտոֆիլի, բանջարաբոստանային մշակաբույսերի, պտղի տարբեր տեսակների, խաղողի արտադրությունը: Բուսաբուծական մթերքներից դեռևս ինքնաբավության ցածր մակարդակ ունեն ցորենը, հատիկաընդեղեն մշակաբույսերը, եգիպտացորենը:
Ընթացիկ տարում նախորդ տարվա համետ աճ է գրանցվել բոլոր բուսաբուծական մթերքների արտադրությունում: Համաձայն նախարարության օպերատիվ տվյալների՝ ընթացիկ տարում ցորենի արտադրության ծավալը կկազմի շուրջ 234 հազ. տոննա, որը գերազանցում է նախորդ տարվա մակարդակը 4.5 %-ով: Ընթացիկ տարում աճ է գրացվել նաև բուսաբուծական մյուս մթերքների համար, մասնավորապես 2012թ. օպերատիվ տվյալներով, կարտոֆիլի հավաքված բերքը կազմել է 630.0 հազ. տոննա, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ծավալները 13.0 տոկոսով, իսկ պտղի և հատապտղի հավաքված բերքը կազմել է 331.0 հազ. տոննա և գերազանցում է 2011 թվականի նույն ժամանակահատվածի մակարդակը շուրջ 38.5 տոկոսով:
Ընթացիկ տարում աճ է գրանցվել նաև խաղողի արտադրության գծով, օպերատիվ տվյալներով խաղողի հավաքված բերքը կազմել է 242.0 հազ. տոննա, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մակարդակը 5.4 տոկոսով: 2012 թվականին աշնանացանի իրականացման համար հանրապետություն է ներկրվել աշնանացան ցորենի 640 տոննա էլիտային վերարտադրության սերմացու, որը հատկացվել է հանրապետության մարզերի 7 և ավելի հեկտար ունեցող 166 շահառուների:
Հանրապետութուն է ներկրվել նաև 20 տոննա սուպերէլիտային վերարտադրության սերմացու, որը, հանրապետությունում էլիտային սերմացուների արտադրությունը խթանելու նպատակով, հատկացվել է ցորենի սերմնաբուծության և սերմարտադրությունում ընդգրկված 12 տնտեսավարող սուբյեկտների: Նշվածից բացի, հացահատիկի արտադրությամբ զբաղված տնտեսավարողներին է տրամադրվել 2741 տոննա առաջին վերարտադրության աշնանացան ցորենի սերմացու:
Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2012 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին բուսաբուծության համախառն արտադրանքը գերազանցում է նախորդ տարվա մակարդակը 10.9 %-ով: Անասնաբուծությանը բաժին է ընկնում գյուղատնտեսության համախառն արտադրանքի շուրջ 41 %-ը: Վերջին 3 տարիների (2008-2011թթ.) միջին տվյալներով անասնաբուծության համախառն արտադրանքը կազմել է 273 մլրդ դրամ:
Հանրա-պետությունում համեմատաբար բարձր ինքնաբավության մակարդակ են ապահովում ձվի, կաթի, մանր և խոշոր եղջերավոր կենդանիների մսի արտադրությունները: Անասնաբուծական մթերքներից ինքնաբավության առումով, դեռևս լուրջ խնդիրներ կան թռչնի և խոզի մսի ուղղությամբ: Վերջին տարիներին նկատվում էր գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի նվազման միտում, սակայն 2011 թվականից առկա է գլխաքանակի էական ավելացում:
2012 թվականի տարեսկզբի դրությամբ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, խոշոր եղջերավորների գլխաքանակն ավելացել է 27.9 հազ. գլխով, այդ թվում` կովերինը 10.8 հազ. գլխով, մանր եղջերավորներինը ավելացել են 57.7 հազ. գլխով: Նշված ժամանակահատվածում 561 հազ. գլխով ավելացել է նաև թռչունների գլխաքանակը: Անասնապահության զարգացման համար կարևոր է համարվում արտերկրից տոհմային բարձր և մթերատու հատկանիշներ ունեցող երինջների ներկրման և վերարտադրության ապահովման միջոցով գյուղատնտեսական կենդանիների հոտի կառուցվածքի բարելավման ծրագիրը:
2012 թվականին եվրոպական երկրներից ներկրվել է 210 գլուխ տոհմային երինջ: Գլխաքանակը, տարաժամկետ վճարման պայմանով, 4 տարի մարման ժամկետով, հատկացվել է գյուղացիական տնտեսություններին: Ծրագրի շրջանակներում, ընդհանուր առմամբ, ներկրվել է 1332 գլուխ տոհմային երինջ: 2013 թվականի առաջին եռամսյակում կներկրվի ևս շուրջ 545 գլուխ: Ներկրված կենդանիների կաթնատվությունը 2-3 անգամ գերազանցում է մեր հանրապետության կովերի միջին կաթնատվությանը: 2012 թվականին օպերատիվ տվյալները հիմք ունենալով ակնկալվում է արդյունաբերական ձկնաբուծության ծավալների աճ նախորդ տարվա նկատմամբ շուրջ 30.0 տոկոս: