կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-05 10:19
Տնտեսական

2012-ը բարեհաջող էր վարչապետի եւ նրա տիկնոջ համար

2012-ը բարեհաջող էր վարչապետի եւ նրա տիկնոջ համար

Վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ նրա տիկնոջ համար 2012 թվականը, ի տարբերություն երկրի բնակչության գերակշիռ մասի, ֆինանսական առումով բավականին հաջող է եղել: Եթե նրանք նոր գույք ձեռք չեն բերել, բավարարվելով վարչապետի ունեցած 6 միավոր անշարժ ու 1 միավոր շարժական գույքով, ինչպես նաև նրա տիկնոջ 4 միավոր անշարժ և 3 միավոր շարժական գույքով, վարչապետի արժեթղթերով եւ այլ ներդրումներով, նրա տիկնոջ հայտարարագրած փոխառությամբ, ապա, 2011թ.-ի համեմատ, նրանց եկամուտներն ավելացել են. գրում է «Փաստինֆո»-ն: 

 

Ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով` 2012թ.-ի համար գույքի և եկամուտների ներկայացրած հայտարարագրերի` Տ.Սարգսյանի դրամական միջոցները 2012-ի տարեսզբին եղել են 35 մլն դրամ և 859 հազար ԱՄՆ դոլար, տարեվերջին' 12 մլն 674 հազար դրամ և 920 հազար 823 ԱՄՆ դոլար: 2011-ի տարեսկզբին նրա դրամական միջոցները հայտարարագրված են եղել 23 մլն դրամ և 778 հազար ԱՄՆ դոլար:

 

Վարչապետի եկամուտները 2012թ.-ին գոյացել են 3 մլն 340 հազար 80 դրամ աշխատավարձից, 220 հազար 157 դրամ դասախոսության համար վճարից, 13 մլն 375 հազար 476 դրամ, 291 հազար 970 դրամ և 27 մլն 369 հազար դրամ ավանդների տոկոսավճարներից: 2011թ.-ի համեմատ աշխատավարձի չափն եղել է նույնը, սակայն մնացած հոդվածներով ստացած եկամուտներն աճել են:

 

Վարչապետի տիկնոջ, ով հայտարարագրում զբաղեցրած պաշտոնը նշել է տնային տնտեսուհի, դրամական միջոցները 2012-ի տարեսկզբին եղել են 15 մլն դրամ և 128 հազար 920 ԱՄՆ դոլար, տարեվերջին' 138 հազար 734 ԱՄՆ դոլար: 2011-ի տարեսկզբին նա ունեցել է 12 մլն դրամ և 119 հազար 823 ԱՄՆ դոլար:

 

Եկամուտները գոյացել են 4 մլն 23 հազար 859 դրամ ավանդի տոկոսավճարից և 10 հազար եվրո վարձակալության վճարից: Վարչապետի տիկնոջ եկամուտներն անցած տարի ևս աճել են' 3 մլն 480 դրամի և 10 հազար եվրոյի չափով: