կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-11-22 16:25
Հասարակություն

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին և այցելել նրան. News.am

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին և այցելել նրան. News.am

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ոչ միայն  պաշտոնապես է  ցավակցել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի անժամանակ մահվան կապակցությամբ, այլ այցելել է Սերժ Սարգսյանին և  անձամբ փոխանցել իր և տիկին Նունե Սարգսյանի խորին ցավակցությունները։ Այս մասին ի պատասխան NEWS.am-ի հարցման, հայտնեցին Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Վարչությունից մեզ փոխանցեցին նաև պաշտոնական ցավակցության տեքստը, որում ասվում է․ «Մեծարգո պարոն Նախագահ,

ընդունեք խնդրեմ իմ և Նունեի խորին ցավակցությունները  Ձեր սիրելի տիկնոջ՝ Ռիտա  Սարգսյանի անժամանակ մահվան կապակցությամբ։

Տիկին Ռիտան վառ ու լուսավոր անհատականություն էր, ջերմ ու անմիջական։ Այդպիսին էլ նա կմնա մեր հիշողության մեջ։ Այս ծանր պահին Ձեզ և Ձեր ընտանիքին մաղթում ենք համբերություն ու տոկունություն։ Ամուր եղեք»։