Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր լրագրողները ՀՀ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանից հետաքրքրվեցին, թե` որտե՞ղ եք տեսնում նախագահ Սերժ Սարգսյանին: «Տո ամեն տեղ էլ տեսնում եմ, եթե ինձ եք հարցնում»,- ասաց նա:
Լրագրողները հարցրեցին նաև վերջերս Մանվել Գրիգորյանի անվան հետ կապված միջադեպի մասին: Հիշեցնենք, որ օրեր առաջ Ազատության հրապարակում մի քաղաքացի, ներկայանալով որպես ազատամարտիկ, հարցազրույց էր տվել լրատվամիջոցներին, որում վիրավորել էր Մանվել Գրիգորյանին: Գեներալի երկրապահ կողմնակիցները հաջորդ օրը եկել էին Ազատության հրապարակ և ծեծի ենթարկել այդ քաղաքացուն:
Սեյրան Սարոյանը նշեց, որ ինքն այդ մարդուն, որպես ազատամարտիկ, չի ճանաչում, և որ ծեծը, որպես մեթոդ, մնում է ամենավերջում: «Բա կարելի ա՞ ազգի զորավարին վիրավորել նման խոսքերով, թող ասեր` լավ քաղաքական գործիչ չի, բայց ինչի՞ ա վիրավորում մարդուն»,- ասաց նա: