|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը տարեվերջյան ասուլիսին հայտարարեց, որ Հայաստանում տիրող ներքին կայունությունը սփյուռաքահայերին ձգում է դեպի հայրենիք: Ըստ նրա` արդեն իսկ նկատելի են Սփյուռքի նախարարության սկսած ծրագրերի արդյունքները:
«Մեր ծրագրերը ծիլեր են տալիս, եւ սփյուռքահայերի հետ մեր համագործակցությունը տեղափոխվում է նոր մակարդակ` մի շարք ծրագրեր դառնում են համահայկական»,- ասաց նախարարը` հավելելով, որ նախարարության գլխավոր խնդիրը աջակցելն է, որպեսզի հայը, հայրենիքից դուրս ապրելով, հայ մնա:
Նախարարը նշեց նաեւ, որ այս տարվա գերակա խնդիրը, բնականաբար, սիրիահայերի խնդիրներն էին. «Այս առումով` կուզեի շնորհակալություն հայտնել ՀՅԴ-ին «Օգնիր եղբորդ» նախաձեռնության համար, որի շնորհիվ մեծ օգնություն է հասցվել սիրիահայ համայնքին»: