|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ կարողացանք բոլոր խնդիրներին լուծումներ գտնել. Հայաստան-Սփյուռք համաժողովի փակման նիստի ժամանակ ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա նշեց նաև, որ, չնայած այդ հանգամանքին, մենք որոշում ենք, Աստված` տնօրինում:
«Մեր հիմնական մասնակիցները գոհ են աշխատանքներից, բացի այդ` վեցերորդ համաժողովն իր պարամետրերով գերազանցեց մնացած համաժողովներին»,- ասաց նախարարը:
Նա նաև ներողություն խնդրեց շոգ եղանակի համար` ասելով, որ սեպտեմբերին երբեք այսպես շոգ չէր լինում Հայաստանում: «Շոգերի պատճառներից մեկն էլ այն է, որ ձեր ջերմությունն է նաև միացել դրանց, և չգիտենք` ինչ անել»,- ասաց Հրանուշ Հակոբյանը: