|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ֆրանսիան չի բարձրացնի նախագահի եւ նախարարների աշխատավարձերը, քանի դեռ երկիրը չի վերադարձել հավասարակշռված բյուջեի, որը նախատեսված է 2016 թվականին. հայտարարել է երկրի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը:
«Հանրապետության նախագահի եւ կառավարության անդամների աշխատավարձերը կսառեցվեն մինչեւ հստակ հավասարակշռված պետական ֆինանսներին վերադառնալը: Ես կոչ եմ անում քաղաքական գործիչներին եւ ձեռնարկությունների ղեկավարներին` անել նույնը»,- ըստ РИА Новости-ի` ասել է վարչապետը` հայտարարելով տնտեսական աճի անկման հետ կապված տնտեսման նոր միջոցառումների մասին:
Ըստ նրա` բյուջեի զրոյական դեֆիցիտ կգրանցվի 2016 թվականին, այդ նպատակով հարկավոր է տնտեսել մոտ 100 մլրդ եվրո: