|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանի համոզմամբ` հաջորդ գումարման Ազգային ժողովում գործարար պատգամավորներն ավելի քիչ կլինեն, փոխարենը ավելի մեծ կլինի մասնագետների թիվը:
Անդրադառնալով այն տեսակետներին, թե ՀՀԿ-ի գաղափարական` «նավասարդյանական» թեւը տեղ չի ունենալու հաջորդ խորհրդարանում, տեղը զիջելով երիտասարդներին, Ռազմիկ Զոհրաբյանն ասաց, որ ՀՀԿ-ում հին ու նոր սերունդ, կուսակցությունը միասնական թիմ է:
Անձամբ Ռազմիկ Զոհրաբյանը, ով այսօր նշում է իր 61-ամյակ, այնքան էլ մեծ ձգտում չունի հաջորդ խորհրդարանում ներկայացված լինելու, քանի որ «իրավաբան-ինժեների աշխատանքն այնքան էլ չի սիրում», սակայն` ի՞նչ կորոշի կուսակցությունը, դեռ անհայտ է: