կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-03 12:38
Քաղաքական

ՀԱԿ-ը ձգում է մինչեւ հերթական ընտրություններ

ՀԱԿ-ը ձգում է մինչեւ հերթական ընտրություններ

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը ՀԱԿ ղեկավարի վերջին երկու ելույթներում հակասությունների թնջուկ է տեսնում: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում նա շեշտեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթում նախ ասվում է, որ երբեք էլ չեն հավատացել երկխոսությանը (նույնիսկ օգտագործեցին ՀԱԿ երիտասարդ ակտիվիստի ձերբակալությունը, որպեսզի կասեցվեր երկխոսությունը), եւ հիմա հանկարծ այս ակտիվության փուլում հայտարարում են, որ իրենք, միեւնույն է, գնալու են երկխոսության:

 

Ռուբեն Հակոբյանը համոզված է, որ այս ամենը մի նպատակ ունի` ժամանակ շահել մինչեւ հերթական ընտրություններ: «ՀԱԿ-ը փորձ է անում պահել ընտրազանգվածը մինչեւ տարեվերջ, այնուհետեւ արդեն կսկսվի բուն նախընտրական փուլը եւ կհայտարարվի, որ, տեսեք, իշխանություններն այդպես էլ չգնացին քաղաքակիրթ ճանապարհով, չեկան երկխոսության, եւ կմտնեն նախընտրական փուլ»,- եզրակացրեց նա: