| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Պատմության մեջ «Ադրբեջան» անունով պետություն չի եղել, այն կեղծիքի միջոցով է ստեղծվել. ըստ Panorama.am-ի` իրանական «Ազարիհա» կայքին տված հարցազրուցում նշել է ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Մանսուր Հաղիղաթփուրը:
 
 Իրանցի խորհրդարանականը, անդրադառնալով ներկայիս Ադրբեջանի Հանրապետության  ստեղծման շարժառիթներին, մասնավորապես, նշել է. «Պատմական փաստաթղթերի  համաձայն՝ Արաքս գետից հյուսիս ընկած տարածքը կոչվել է Արան, իսկ Արաքսից  հարավ ընկած տարածքը՝ Ազարբայջան: Այսինքն՝ և' Արանը, և' Ազարբայջանը Իրանի  մաս են կազմել: Այնուհետև, երբ Արաքսի հյուսիսային հատվածը վերանվանվեց  Ադրբեջան, նպատակը մեկն էր՝ Արաքսից հյուսիս և հարավ ընկած տարածքները  անվանել Հյուսիսային և Հարավային Ադրբեջան: Այդ առթիվ նույնիսկ  Դեմոկրատական կուսակցություն ստեղծվեց, որի նպատակն իրանական Ադրբեջանն  անջատելն էր»:
Հիշեցնենք, որ վերջերս ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետ, բրիգադի գեներալ Սեյյեդ Հասան Ֆիրուզաբադին Ադրբեջանի վարած հակաիսլամական քաղաքականության վերաբերյալ Իլհամ Ալիևին ուղղված հայտարարության մեջ Ադրբեջանն անվանել էր Արան:
 
 Իրանցի պատմաբանները և վերլուծաբանները իրենց հոդվածներում  ներկայիս Ադրբեջանի Հանրապետության մասին խոսելիս հաճախ այն անվանում են  Արան և, անդրադառնալով Ադրբեջան պետության ստեղծման թեմային, մասնավորապես,  նշում են. «Ներկայիս Ադրբեջանի Հանրապետության տարածքն իրականում այլ  պատմական անուն է ունեցել: Թուրքմենչայի և Գյուլիստանի պայմանագրերի  համաձայն` Արաքսից հյուսիս ընկած շիաբնակ տարածքներն Իրանից անջատվում և  անցնում են Ռուսական կայսրության տիրապետության տակ: 1911թ. Բաքվում  հիմնվում է Մուսավաթական կուսակցությունը, որի հիմնադիրներ Ռասուլ Զադեն,  Քազեմ Զադեն և Շարիֆ Զադեն, պանթուրքիստական գաղափարներից ելնելով,  հովանավորվում էին Օսմանյան Թուրքիայի կողմից, իսկ արդեն 1918թ.-ին առաջին  անգամ Արան և Շիրվան տարածքներում հռչակվում է մի պետություն, որը կրում է «Ադրբեջանի Հանրապետություն» շինծու անունը»: