կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-31 14:28
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պատմության մեջ այս իշխանություններն իրենց տեղն ունեն՝ «Շան տղա» անունով․ Միհրան Հակոբյան

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի երեկվա քննությանը դատախազների չներկայանալը կապված է ՍԴ որոշման հետ, քանի որ նրանք հասկացել են՝ այլևս անիմաստ է ներքաշվել այդ գործի մեջ՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց «Քառյակ մեդիա» ընկերության համահիմնադիր, քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը մամուլի ասուլիսում։

«Այս մարդիկ չեն հասկանում, թե ինչու պետք է կացինը ձեռքները վերցրած գնան ու չեղած հոդվածով մեղադրանք հնչեցնեն»,-ասաց նա։

Հակոբյանի խոսքով, այն, որ ներկայիս իշխանությունները փորձել և փորձում են ամեն գնով դատել ՀՀ երկրորդ նախագահին, հայտնի է, իսկ ՍԴ որոշումը՝ հակասահմանադրական ճանաչել ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը, այդ փաստն ավելի է հաստատում։

«Երկու տարուց ավելի Նիկոլ Փաշինյանը փորձել է իր բոլոր ձախողումներն ու չաշխատելը բացատրել նրանով, որ ինքը պայքարում է նախկինների դեմ։ Ինքը գործել ու գործում է՝ երևակայական հողմաղացների դեմ կռիվ տալով։ Ես չգիտեմ՝ ՀՀ-ում այդ քանակի ապուշներ կա՞ն, որ իր այդ մեթոդը աշխատի, բայց կարծում եմ՝ չկան այդ քանակի ապուշներ, որ Նիկոլ Փաշինյանի ստին, կեղծիքին ու անբարոյականությանը հավատան»,- նշեց նա։

Նիկոլ Փաշինյանը քաղաքական ինքնասպան է, ասաց նա, և դրա համար է այդպես գործում։

«Պատմությունը բազմաթիվ օրինակներ ունի, որ պետությունը նման աղետի հասցրածներին առանց դատ ու դատաստանի հրապարակի մեջտեղում կախաղան են բարձրացրել։ Հայաստանում այդպես չեղավ։ Ես կարծում եմ, որ սահմանադրական ճանապարհով Փաշինյանի հրաժարականը պահանջելը արդյունավետության հետ կապված խնդիրներ ունի։ Եվ դա շատ մոտ ապագայում պարզ կլինի բոլորին։ Երբ դու փորձում ես խաղալ խաղի քո կանոններով, որոնք մրցակիցդ չի ընդունում, դժվար է հաջողել»,- ասաց նա։

Միհրան Հակոբյանի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանը երբեք Սահմանադրության հանդեպ հարգանք չի ունեցել, սահմանադրությունը չի հարգել, և դա ակնհայտ է եղել նրա՝ իշխանության գալու առաջին օրվանից։

«Երկու տարուց ավելի մենք տեսնում ենք, որ ՀՀ-ում սահմանադրական կարգ գոյություն չունի, կա ցեղապետության նման մի երևույթ, որի ղեկավարը փորձում է իր խնդիրները զոռբայությամբ և անբարոյական մեթոդաբանությամբ առաջ տանել»,- ասաց Հակոբյանը։

Ինքը գնում է «որտեղ բարակի թելը, այնտեղ էլ թող կտրվի» սկզբունքով, նշեց նա, խնդիրն ունի երկու շերտ. նախ Փաշինյանը պատվեր էր ստացել իր արտասահմանյան տերերից՝ Անկարա, Բաքու, ինչպես նաև Արևմուտք, որ ամեն գնով Հայաստանում իշխանությունը զավթի, և զավթելուց հետո էլ արդեն այդ իշխանությունը պահի ու կատարի իրեն իջեցված պատվերը։ Երկրորդ շերտն էլ այն է, որ այս մարդիկ կատարել են պատմական մասշտաբների հանցագործություն, և պատմության մեջ իրենք իրենց տեղն ունեն՝ շան տղա անունով, քանի որ այս իշխանությունների արածը պատմական մասշտաբների շանտղություն է։

Միհրան Հակոբյանն ասաց, որ հենց Նիկոլ Փաշինյանն էլ իրեն շան տեղ է դրել՝ գելխեղդ է։ Եվ տեղի ունեցած իրադարձություններից հետո, երբ իշխանությունները շատ լավ հասկանում են իրենց արածը, հիմա փորձում են դա այլ սկուտեղի վրա մատուցել՝ մեր հասարակությանն ասելով, թե, գիտեք ինչ, մենք իրականացնում ենք ձեր երազանքը, դուք միշտ եք երազել թուրքական սապոգի տակ լինել, Նիկոլի նման թուրքի կոշիկ լիզող լինել, դուք միշտ դա եք երազել, ուղղակի չգիտեք։

Մանրամասն՝ տեսանյութում․