կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-21 11:38
Հասարակություն

Մահացած երեխայի հայրը ծեծել է ծննդատան բժիշկին

Մահացած երեխայի հայրը ծեծել է ծննդատան բժիշկին
Օրերս բժիշկին ծեծի ենթարկելու հերթական դեպքն է գրանցվել մայրաքաղաքում:
Ոստիկանության լրատվական բաժինը տեղեկացնում է, որ «Սեբաստիա» ծննդատանը հիվանդներից մեկի հարազատները հարձակվել են բժիշկների վրա և ծեծի ենթարկել նրանց:  Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1991 թ. ծնված Օվսաննա Մ.-ի ծննդաբերության ժամանակ մահացած պտղի պատճառով ծննդօգնության կենտրոնի գլխավոր բժշկի  աշխատասենյակում վիճաբանություն է ծագել, որի ժամանակ Օվսաննա Մ.-ի ամուսինը` 1986 թ. ծնված Երվանդ Ա.-ն և նրա 3 հարազատները ոտքերով և ձեռքերով հարվածել են բժշկին` պատճառելով վնասվածքներ սալջարդի տեսքով, նաև կոտրել են ծննդատան միջանցքի դռան ապակին: 
Նշանակվել են դատաբժշկական և ապրանքագիտական փորձաքննություններ: Ձեռնարկվում են միջոցառումներ Երվանդ Ա.-ին և նրա 3 հարազատներին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն: