Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլի 17-ին Սպիտակ-Երևան ավտոճանապարհին զինվորական բեռնատարի վթարի հետևանքով մահացած ժամկետային զինծառայող Արտյոմ Թովմասյանի հայրը՝ Արտյոմ Թովմասյանը չի պատրաստվում վթարի մեղավորներից որևէ մեկի դեմ բողոք ներկայացնել: «Քննիչն ասեց էդ ռեմենի պահը գրի, բայց որ մեղադրեմ իմ երեխուն հետ կբերե՞մ, ոչ մի բան չի փոխվելու, քանի հոգի են էլի սենց զոհվել, ի՞նչ են արել՝ ոչ մի բան»,-yerkir.am-ի հետ զրույցում ասաց հայրը:
Հիշեցնենք, որ դեպքի նախորդ օրը հայրը խոսել էր որդու հետ, ով էլ պատմել էր, որ մեքենայի արգելակի «ռեմենն ա կտրել», զորամասում ասել է այդ մասին, խոստացել են նորը տալ, բայց չեն տվել: Արտյոմն էլ ստիպված հին «ռեմեն» է գտել՝ դրել: «Ես հո իրանց նման չեմ, կարող ա ինքն էլ ա(նկատի ունի դեպքի մեղավորին) զինվոր տալու, հիմա մեղադրեմ՝ տանեն իրան դատեն, հիմա էլ ե՞ս մեղքի տակ ընկնեմ»,- ասաց Թովմասյանը: Մահացած զինծառայողի հայրն անգամ տեղյակ չէր ծառայողական քննության արդյունքներից: «Ինձ ոչ մեկ ոչ մի բան չի ասել, բայց ես գնալու եմ հրամանատարներին տենամ, նրանց աչքերի մեջ նայեմ…դեպքից հետո ոչ մեկ չզանգեց ՝ ասեր ո՞նց եք, Ձեր վիշտը ո՞նց եք տանում, ոչ մի բան…»:
Հիշեցնենք, որ զինվորական բեռնատարի վթարի ենթարկվելու դեպքի կապակցությամբ անցկացված ծառայողական քննության արդյունքում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հրամանով դեպքի մեղավոր պաշտոնատար անձինք կարգապահական տույժի են ենթարկվել: