|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Երեւանում 49-ամյա տղամարդը մեղադրվում է դստերն ու կնոջը ծեծելու մեջ:
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ մեղադրական եզրակացության համաձայն, Լեւոն Ա.-ն իրենից թույլտվություն չհարցնելու եւ հյուր գնալու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում ծեծել է դստերը: Այնուհետեւ տեսնելով, որ կինը փորձում է միջամտել, Լեւոնը բռունցքով հարվածներ է հասցրել նրան` պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչպես նաեւ խոհանոցային դանակով սպանության սպառնալիքներ է տվել:
Լեւոն Ա.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 118-րդ, 117-րդ հոդվածներով, ինչպես նաեւ 137-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Գործը քննվում է մայրաքաղաքի դատարաններից մեկում: