| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Հայկական ժամանակը» դեկտեմբերի 11-ի համարում անդրադարձել էր Ազգային ժողովի միակ հաշմանդամություն ունեցող պատգամավորի` «Ժառանգություն» խմբակցության փորձագետ Արման Մուշեղյանի խնդրին: Թերթը հիշեցնում է, որ Արման Մուշեղյանի համար հատկապես անձրևոտ և ձմռան ցուրտ օրերին դժվար էր սայլակով ԱԺ տարածք մուտք գործել: Չկարողանալով տարածքը և շենքը հաշմանդամություն ունեցող անձանց համար լիովին մատչելի դարձնել` ԱԺ աշխատակազմը Մուշեղյանին թույլատրել էր տարածք մտնել Դեմիրճյան փողոցի մուտքով, որը, սակայն, հիմնականում ծանրաբեռնված է լինում պատգամավորների մեքենաներով:
Մուշեղյանի գրավոր դիմումը` թույլատրել մեքենայով մուտք գործել ԱԺ տարածք, բանավոր կարգով մերժվել էր` հիմնավորվելով անվտանգության հետ կապված հարցերով: Հենաշարժողական խնդիր ունեցով Արման Մուշեղյանի համար լրացուցիչ բարդություն էր սայլակով անվտանգ հասնել ԱԺ թեքահարթակին, երբ ճանապարհը սառցակալում է:
Երեկվանից Արման Մուշեղյանը հնարավորություն է ստացել տարածք մուտք գործել իր անձնական մեքենայով` միանգամից մոտենալով շենքի ետնամուտքի թեքահարթակին:
Թերթի ունեցած տեղեկություններով` ԱԺ աշխատակազմը վերանայել է նաև մնացած «արտոնյալ» պատգամավորների` մեքենաներով ելումուտը տարածք, որոնք դրա իրավունքը կանոնակարգով չունեին, բայց դա անում էին առանց որևէ պրոբլեմի: