Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ քառօրյա նիստում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը վարման կարգով ելույթ ունեցավ` անդրադառնալով օրեր առաջ սահմանային լարվածության մեծացմանը: Նա ԱԺ նախագահությանն առաջարկեց փակ նիստ հրավիրել Հայաստանին սպառնացող անվտանգության խնդիրները և ռազմական էսկալացիան քննարկելու համար:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ Հայաստանի խնդիրը պայքարելն է, և պետք է պայքարել մինչև վերջ: «Պետք է հասկանալ` այդ փակ նիստում ի՞նչ ենք անելու»,- ասաց նա:
Լևոն Զուրաբյանն արձագանքեց` ասելով, թե չի հասկանում` հիմա ԱԺ նիստ կհրավիրե՞ն, թե՞ ոչ: «Զարմացած եմ ԱԺ-ի արձագանքների վրա, չէ՞ որ անվտանգության խնդիրներից կարևոր այլ բան չկա: Եթե մեր առաջարկը չեք ընդունում, ուրեմն եզրակացնում ենք, որ նախընտրական թոհուբոհը սույն ԱԺ-ի համար ավելի մեծ նշանակություն ունի, քան անվտանգության խնդիրները»,- ասաց նա:
Գալուստ Սահակյանը հերքեց` ասելով, որ անվտանգության խնդիրները մեծ նշանակություն ունեն ԱԺ նախագահության համար, սակայն փակ նիստ հրավիրելու համար բոլորը պետք է ձեռնարկեն գործընթաց, բացի այդ` պետք է ներկայացվի նախագիծ, որ հասկանալի լինի, թե ինչ են ուզում քննարկել այդ փակ նիստի ժամանակ:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը անդրադարձավ իր կողմից ներկայացված նախագծին, այն է` Հյուսիսային Իրաքում 2014-ից առ այսօր շարունակվող` եզդիների հանդեպ կատարված գործողությունները ցեղասպանություն ճանաչել: Գալուստ Սահակյանը նշեց. «Այդ գործողությունները համարվում են ոչ թե ցեղասպանություն, այլ էսպես որոշակի ջարդեր, կոտորածներ: Ցեղասպանություն որոշելու համար անհրաժեշտ է միջազգային հանրության կարծիքը»: