Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արսեն Բաբայանին ակնհայտ ապօրինի մեկուսացնելով՝ իշխող ուժը փաստացի լռեցրել է իր արժեքավոր քննադատին ու հանրային վերահսկիչին. ըստ Yerkir.am-ի՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն մելիքյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Եթե՝ կարճ, ապա «քաղբանտարկյալ» նշանակում է «ազատությունից ակնհայտ ապօրինի զրկված»՝ գումարած «քաղաքական մոտիվացիա»։
Արդեն երկու շաբաթ է՝ ինչ Արսեն Բաբայանը ակնհայտ ապօրինի զրկված է ազատությունից։ Թե ինչու «ակնհայտ ապօրինի», շատ է խոսվել։ Այստեղ հիմնավորումները նորից չեմ բերելու։ Իսկ այ «քաղաքական մոտիվացիայի» մասին այդքան էլ շատ չի խոսվել։ Ավելի ճիշտ՝ խոսվել է առավելապես Սահմանադրական դատարանը «գրավելու» եւ ՍԴ նախագահից ձերբազատվելու՝ իշխող ուժի քաղաքական մոտիվացիայի համատեքստում։
Իսկ «քաղաքական մոտիվացիայի» մյուս՝ ոչ պակաս կարեւոր բաղադրիչը՝ Արսեն Բաբայանի կողմից իշխող քաղաքական ուժի վարած քաղաքականության պրոֆեսիոնալ, փաստարկված քննադատությունը, կարծում եմ, բավարար չափով լուսաբանված չէ։
Հունվարին հանրային ծառայությունն ավարտելուց ի վեր, մինչ ազատությունից ապօրինի զրկվելը, Արսենը ոչ թե պարզապես քննադատական կոնտենտ տարածող էր, այլ որակյալ քննադատական կոնտենտ ստեղծող: Ավելին, նա որպես այդպիսին էր ընկալվում հակադիր «խմբագրական քաղաքականություն» ունեցող լրատվամիջոցների կողմից։ Արսենի խոսքը տարածվում էր եւ հաճախ հետեւանք առաջացնում։
Ուստի Արսենին ակնհայտ ապօրինի մեկուսացնելով՝ իշխող ուժը փաստացի լռեցրել է իր արժեքավոր քննադատին ու հանրային վերահսկիչին, եւ սա ինքնին լրջագույն «քաղաքական մոտիվացիա» է պարունակում։
ՀԳ. Իշխող ուժը լավ հնարավորություն ունի մի փոքր մեղմացնելու իր իսկ ստեղծած վիճակի՝ իր համար անցանկալի հետեւանքները՝ օգտագործելով ընձեռնված հնարավորությունը եւ Արսենին ազատ արձակելով անձնական երաշխավորությամբ։ Անձամբ ես դեռ 2-3 օր պահպանելու եմ հույսս, որ այդ հնարավորությունից օգտվելու են։
ՀԳ-2. Արսեն Բաբայանը պետք է ազատ արձակվի»: