Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն լույս է տեսել «Անդին» հանդեսի նախահամարը:
Հանդեսի հիմնադիր Մերուժան Տեր-Գուլանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ «Անդինի» դռները բաց են բոլորի առջեւ՝ առանց կրոնական եւ կուսակցական պատկանելության:
«Մենք մի երկիր ենք, որն ունի հզոր անցյալ, որը, սակայն, չենք կարողանում ներկայացնել: Մենք ունենք հիանալի երիտասարդություն, որոնց նույնպես պետք է ներկայացնել եւ կրթել հայեցի հոգով, եւ եթե նույնիսկ նրանք ուզում են երկիրը լքել, լքելուց առաջ հայ լինելու հպարտությունն իրենց հետ տանեն»,- ասաց Տեր-Գուլանյանը:
Ամսագրի կարգախոսն է`«Բաժանորդագրվելը պատիվ է, կարդալը՝ հարստություն». ամսագրի տարեկան բաժանորդագրությունը բանակի եւ դպրոցների համար կարժենա 12 000 դրամ, իսկ մյուսների համար` 24 000 դրամ:
Yerkir.am-ի այն դիտարկմանը, թե ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ ամսագրի խմբագրական խորհրդում նաեւ ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանն է ընդգրկված, Տեր-Գուլանյանը պատասխանեց, թե քանի որ իրենք շատ են անդրադառնալու բանակին, որոշեցին ՊՆ նախարարին էլ ընդգրկել խմբագրական կազմի մեջ. «Մենք լրջորեն զբաղվելու ենք` ներկայացնելով բանակի լույսն ու ստվերը»: