Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անհայտ վայրից Skype-ով կոչով դիմել էր իր քաղաքացիներին: Վերջինս հորդորել էր նրանց դուրս գալ՝ պայքարելու «ապօրինության դեմ»:
Ըստ Demokrathaber-ի՝ այս առավոտյան Էրդողանը մեկնել է Աթաթուրքի անվան օդանավակայան, որտեղից ժողովրդին ուղղված ևս մեկ կոչով է հանդես եկել:
Էրդողանը ռազմական հեղաշրջման փորձ անելու մեջ մեղադրել է իր գլխավոր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, ով այժմ բնակվում է ԱՄՆ-ում:
«Այդքան կաս՝ արի քո երկիր: Այնտեղից այս երկրում խառնաշփոթ ստեղծելու համար քո ուժը չի բավարարելու»,-ասել է Էրդողանը՝ պնդելով, որ «դրանց նմանները չեն հանդուրժում Թուրքիայի զարգացումն ու մեծացումը, ժողովրդի՝ հզորացումը»:
Վերջինս խոստացել է նաև մնալ օդանավակայանում և չհեռանալ այնտեղից այնքան ժամանակ, մինչև ամեն ինչ կարգավորվի:
«Եղբայրներս, ձեզ ընդամենը մեկ բան եմ ասում՝ այստեղից չենք հեռանում, մինչև իրավիճակը կարգավորվի: Եթե կարգավորվի՝ բոլորս միասին ենք հեռանալու»,-հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ չնշելով՝ իրավիճակի չկարգավորման դեպքում իր ծրագրի մասին:
Նշենք նաև, որ օդանավակայանում ելույթի ընթացքում Էրդողանի կողքին կանգնած է եղել իր փեսան՝ Էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Բերաթ Ալբայրաքը: