|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Այսօր ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն` նվիրված ԱԻ նախարարության նոր մասնաշենքի բացման և ամանորյա նախատոնական միջոցառումների կազմակերպչական հարցերին։
Արդեն ամբողջությամբ պատրաստ է ՀՀ ԱԻՆ նոր, 9-հարկանի մասնաշենքը` կառուցված նորագույն, սեյսմակայուն տեխնոլոգիաներով ու համապատախան ընդունված միջազգային չափանիշներին։ Այստեղ տեղակայվելու են նախարարության տարբեր ստորաբաժանումներ և ճգնաժամային կառավարման կենտրոնը, որն ապահովված է խոշոր աղետի դեպքում ինքնավար ու անխափան գործելու համար անհրաժեշտ բոլոր պայմաններով։ Մասնաշենքում ստեղծված են նաև բոլոր անհրաժեշտ հարմարությունները` ԱԻՆ համակարգում աշխատանքի ընդունվող հաշմանդամություն ունեցող անձանց համար (թեքահարթակներ, սանհանգույց, վերելակներ և այլն)։
Դեկտեմբերի վերջին նախատեսվող բացման հանդիսավոր արարողությանը կհրավիրվեն բազմաթիվ բարձրաստիճան հյուրեր, ԱԻՆ տեղական և միջազգային գործընկերները, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ