կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-16 09:04
Քաղաքական

Շուտով Երևանում կբացվի Սամվել Կարապետյանի «Ռիո» կենտրոնը. «Իրատես»

Շուտով Երևանում կբացվի Սամվել Կարապետյանի «Ռիո» կենտրոնը. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Մեծահարուստ Սամվել Կարապետյանը շուտով առեւտրի եւ զվարճանքի հերթական խոշոր կենտրոնը կբացի Հայաստանում: Արաբկիր համայնքում` Ա. Ավետիսյան-Վ. Փափազյան խաչմերուկից մինչեւ Հ. Քոչար-Վ. Փափազյան խաչմերուկ ձգվող տարածքում, կառուցվում է մոսկովյան ապրանքանիշ հանդիսացող «Ռիո» ցանցի կենտրոններից մեկը:

Ռուսաստանի 17 քաղաքներում այժմ գործում են ցանցի 21 կենտրոններ: Երեւանյան կենտրոնում կլինեն 100-ից ավելի տաղավարներ, կգործեն «Տաշիր պիցցա», «Սինեմա Սթար» ցանցի կենտրոնները, բանկ,  սուպերմարկետ, սրճարան եւ այլ ծառայություններ:

Որոշ տեղեկություններով, այս կենտրոնի համար Սամվել Կարապետյանը ծախսել է ավելի քան 50 մլն դոլար: Կենտրոնի ընդհանուր մակերեսը մոտ 22 հազար քմ է: Այն ունենալու է 4 մասնաշենք, 1-ին մասնաշենքը կունենա 4 հարկ, 2-րդը՝ 2, 3-րդը՝ 3, 4-րդը՝ 2 հարկ:

Աշխատանքներն արդեն ավարտին են մոտենում: Օրերս փակցվել է ցուցանակ, որ շուտով կբացվի «Ռիո» կենտրոնը, որին նախորդել էր հայտարարություն, թե տարածքներ են վարձակալման տրվում: Այս խոշոր կառույցը համատեղ բիզնես ծրագիր է, դրանում իր մասնաբաժինն ունի նաեւ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը: «Ռիո» հիպերմարկետի տարածքը Գագիկ Բեգլարյանինն է:

Հավելենք, որ Երեւանում Սամվել Կարապետյանն ունի եւս մեկ խոշոր առեւտրի կենտրոն` «Դալմա գարդեն մոլը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում