Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անկախության 20-ամյակի օրը` սեպտեմբերի 21-ին, կբացվի Մատենադարանի նոր մասնաշենքը: Հաջորդ օրը կմեկնարկի միազգային հայագիտական գիտաժողով` նվիրված Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1650-ամյակին:
Մատենադարանի փոխտնօրեն Շուշանիկ Ղարիբյանը ԵՐԿԻՐ-ի հետ զրույցում ասաց, որ նոր մասնաշենք կտեղափոխվեն հայագիտական գրադարանը, ձեռագրերի վերականգնողական եւ թվայնացման բաժինը, ընթերցասրահը:
«Հին շենքն ամբողջովին կվերանորոգվի, նորամուծություներ կլինեն` ցուցադրության առումով: Կպահպանվի հիմնական ցուցասրահը, ինչպես նաեւ կլինեն տարբեր շրջանների գրչության կենտրոնների ցուցասրահներ, քանի որ հավաքածուները շատ հարուստ են. անհրաժեշտություն կա ցուցադրելու մեր ձեռագրատան հավաքածուները»,- ասաց տիկին Ղարիբյանը:
Ձեռագրատան գլխավոր ավանդապահ Գեւորգ Տեր-Վարդանյանը նշեց, որ հին մասնաշենքում ընթերցասրահից օգտվում է 65 հոգի, իսկ նոր մասնաշենքի ընթերցասրահից կկարողանան օգտվել 230 հոգի:
Մասնաշենքը ունի բոլոր հնարավորությունները` մատյանները բարվոք վիճակում պահելու համար: Այստեղի ձեռագրերի վերականգնողական բաժինը տարածաշրջանում լավագույնն է. մասնագետները շատ փորձառու են եւ հաճախ հրավիրվում են արտերկիր:
Ձեռագրերի մեծ մասը մագաղաթյա է, դրանք հաճախակի մշակման կարիք ունեն: