Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ամերիկյան Նյու Յորք քաղաքի ամենահայտնի թաղամասերից մեկում` Մանհեթենում, նոր, ֆուտուրիստական ոճով և մոտ 427 մ բարձրությամբ երկնաքեր կկառուցվի, որը, Daily Mail-ի տեղեկացմամբ, հնարավոր է վարձակալվի «Ֆեյսբուք» ընկերության կողմից:
Penn15 անունով ապագա երկնաքերն իր բարձրությամբ կգերազանցի քաղաքի ամենաբարձր կառույցներից մեկին՝ Էմփայր Սթեյթ Բիլդինգին:
Նշվում է, որ նորակառույց երկնաքերը կունենա նոր ու ժամանակակից արտաքին տեսք` լի կանաչապատ տարածքներով և հարկերի ամբողջ երկայնքով տեղակայված պատուհաններով:
Պարբերականի հաղորդմամբ`շինությունը, ընդհանուր առմամբ, կունենա 48 հարկ, որոնցից 43-ը վարձակալության կհանձնվեն տարբեր գրասենյակների: Ինչ վերաբերում է մնացյալ հարկերին, ապա դրանք նախատեսված կլինեն ռեստորանների, թատրոնների, խանութների և համաժողովների անցկացման համար:
Ենթադրվում է, որ երկնաքերի մի մասը կվարձակալվի «Ֆեյսբուք» ընկերության կողմից: Թեև սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն առայժմ տարածքը վարձակալելու վերաբերյալ պաշտոնական որևէ հայտարարություն չի արել, սակայն ընկերությունը ապագա երկնաքերին մոտ արդեն մեկ այլ տարածք է վարձակալել:
Երկնաքերի շինարարությամբ զբաղվող կազմակերպությունը շինարարության ավարտի հստակ ժամկետներ չի նշել: