Փոխարժեքներ
16 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն, որտեղ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը կառավարության ղեկավարին է ներկայացրել նոր մասնաշենքի վերակառուցման աշխատանքների ընթացքը:
Վարչապետին զեկուցվել է, որ նախատեսված ժամանակացույցի համապատասխան, նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ շինաշխատանքների մեծ մասն արդեն իսկ իրականացվել է, ներկայում ավարտին են հասցվում ներքին հարդարման աշխատանքները: Նոր մասնաշենքն ունենալու է 4 հազար քմ աշխատանքային տարածք, որտեղ կտեղակայվեն գերատեսչության տարբեր ստորաբաժանումներ: Նախատեսվում է շենքը շահագործման հանձնել ընթացիկ տարում: Ծրագրի իրականացման նպատակով ներդրվել է շուրջ մեկ միլիարդ դրամ:
Շրջայցից հետո կայացած խորհրդակցության ընթացքում վարչապետ Աբրահամյանը կարևորել է շինաշխատանքների որակյալ իրականացումը և վստահություն հայտնել, որ ստեղծվող պայմաններն ԱԻՆ աշխատանքներն առավել արդյունավետ կդարձնեն: Կառավարության ղեկավարը պատասխանատուներին համապատասխան հանձնարարականներ է տվել: