|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիան ամերիկյան 4 անօդաչու սարք է ձեռք բերել. տեղեկացնում է SalamNews-ը:
Դրանք հատկացվել են Ինջիրլիքի ռազմակայանին: Թուրքական Taraf թերթը պնդում է, որ ունի այն անգարների լուսանկարները, որոնցում պահվում են ինքնաթիռները: Նաեւ նշվում է, որ անօդաչու սարքերը, ռազմակայանից օդ բարձրանալով, կանցնեն Սիրիայի օդային տարածքով եւ կհատեն Իրաքի հետ սահմանը: Դրանց թռիչքը արբանյակով կվերահսկի ԱՄՆ-ը:
Թերթի տեղեկություններով` աերոլուսանկարները նախ կստանա ԱՄՆ-ը, ապա դրանք կփոխանցվեն Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբին: