|
Փոխարժեքներ
02 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.82 |
| EUR | ⚊ | € 409.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3483 |
| GBP | ⚊ | £ 479.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.36 |
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Telegram-ալիքում հայտնել է երկրի հյուսիսում Լիբանանի կողմից թռչող անօդաչու թռչող սարքի ընկնելու մասին:
«Այն բանից հետո, երբ այսօր առավոտյան հնչեցին Իսրայելի հյուսիս թշնամու թռչող սարքի ներթափանցման հետ կապված ազդանշաններ, ԱԹՍ-ն թռավ Լիբանանի կողմից և ընկավ Բեյթ Գիլելի շրջանում», - ասվում է բանակի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հարձակման հետևանքով տուժածների մասին չի հաղորդվում: ԱԹՍ-ի թռիչքի ժամանակ Իսրայելի բանակը որսացող սարքավորում է արձակել։