Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում ձեռք է բերել 77 հատ ջերմային գոլորշացուցիչ (Termal fogger) ախտահանիչ սարք, որոնցից 7-ը` նվիրատվության կարգով:
Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
«Սարքերը բաշխվել են նախարարության ենթակա բժշկական հաստատություններին, Ստեփանակերտի քաղաքապետարանին, ԱՀ պաշտպանության նախարարությանը, Արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը և շրջանային վարչակազմերին։ Անհրաժեշտության դեպքում այդ սարքերով կիրականացվեն մասսայական ախտահանումներ: Տրամադրվել են նաև ախտահանիչ լուծույթներ ու պաշտպանիչ միջոցներ»,- նշում են ԱՀ տեղեկատվական շտաբից:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանով 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետը 2020 թվականի մայիսի 12-ից, ժամը 22:00-ից երկարաձգվել է 30 օրով՝ մինչեւ 2020 թվականի հունիսի 11-ը, ժամը 22:00-ն ժամկետով։