|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Տարածաշրջանային տերության դերի ձգտող Թուրքիան ինքնուրույն չի կարող անօդաչու թռչող սարք մշակել. գրում է newsru.co.il կայքը:
Թուրքական բանակը իսրայելական արտադրության 10 Heron տեսակի անօդաչու ինքնաթիռ ունի, սակայն վերջերս թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացման պատճառով Թուրքիան որոշել է ինքնուրույն արտադրություն սկսել:
Թուրքական ինքնաթիռը կոչվում Anka: Ըստ նախագծողների` այն նախատեսված է ավելի քան մեկ օր 10 կմ բարձրության վրա թռիչքի համար, սակայն 2010-ի դեկտեմբերից կատարվող փորձարկումներն անհաջողության են մատնվել. առաջին թռիչքը տեւել է 14 րոպե, երկրորդը` մոտ 1,5 ժամ, երրորդը` 2 ժամ: Թռչող սարքերն էլ վայրէջքի ժամանակ ջարդուփշուր են եղել:
Ինքնաթիռը նախագծողները համոզված են, որ այդ խնդիրները ժամանակավոր են, սակայն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի կուլիսներում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպումից հետո Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը խոստացել է Թուրքիային Predator անօդաչու սարքեր մատակարարել: