կարևոր
595 դիտում, 53 րոպե առաջ - 2026-10-29 19:25
Աշխարհ

Իրանը պնդում է` Հորմուզի նեղուցի մոտ ոչնչացրել է երկու ամերիկյան անօդաչու թռչող սարք

Իրանը պնդում է` Հորմուզի նեղուցի մոտ ոչնչացրել է երկու ամերիկյան անօդաչու թռչող սարք

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել է ամերիկյան MQM-170 հետախուզական անօդաչու թռչող սարքի գրավման և Հորմուզի նեղուցում ևս մեկ MQ-1 անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին։

Ինչպես հաղորդում է Mehr-ը, Իրանի տվյալներով՝ երկու միջադեպերն էլ տեղի են ունեցել Պարսից ծոցում։

ԻՀՊԿ-ի հայտարարության համաձայն՝ MQM-170 անօդաչու թռչող սարքը խափանվել է Հորմուզի նեղուցից արևմուտք։

Իրանի ռազմական պաշտոնյաները պնդում են, որ անօդաչու թռչող սարքը վայրէջք է կատարել գործնականում անվնաս։