կարևոր
4363 դիտում, 10 ամիս առաջ - 2023-12-22 18:14
Քաղաքական

Ռուս զինվորականները դեպի Մոսկվա թռչող ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել

Ռուս զինվորականները դեպի Մոսկվա թռչող ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել

Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը Մոսկվայի մարզում խոցել են ուկրաինական անօդաչու թռչող սարք, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

«Դեկտեմբերի 22-ին կասեցվել է Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում թիրախների դեմ ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարքի միջոցով ահաբեկչություն իրականացնելու փորձը։ Ուկրաինական անօդաչու թռչող սարքը ոչնչացվել է Մոսկվայի մարզի տարածքում հերթապահություն իրականացնող հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից»,- հայտնել են գերատեսչությունից։

Մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ ավերածություններ կամ տուժածներ չկան, փոխանցում է ТАСС-ը։ «Պոդոլսկի քաղաքային թաղամասում հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող անօդաչու թռչող սարքի հարձակումը։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ կամ տուժածներ չկան։ Դեպքի վայրում աշխատում են շտապօգնության մասնագետները»,- գրել է քաղաքապետը։

Դեկտեմբերի 22-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Բրյանսկի և Կալուգայի շրջանների վրա անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին։