|
Փոխարժեքներ
13 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.21 |
| EUR | ⚊ | € 404.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.2997 |
| GBP | ⚊ | £ 479.2 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Ռուսաստանի տարածքում գիշերվա ընթացքում ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 12 անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը, գրում է ТАСС-ը։
«Այս տարվա ապրիլի 11-ի անցած գիշերվա ընթացքում Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող թիրախների վրա ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարքի միջոցով ահաբեկչություն իրականացնելու փորձը կասեցվել է։
Հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 12 անօդաչու թռչող սարքեր Կուրսկի (3), Տամբովի (3), Բելգորոդի (2), Բրյանսկի (1), Լիպեցկի (1) շրջանների և Մորդովիայի Հանրապետության (2) տարածքների վրա։