|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցել է Կորեայի Հանրապետության ԱԺ խոսնակ Չունգ Սե-կյունին:
«Խոր ցավով տեղեկացա Միրյան քաղաքի հիվանդանոցում տեղի ունեցած հրդեհի մասին, որը տասնյակ զոհերի եւ բազմաթիվ վիրավորների պատճառ է դարձել:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ եւ զոհվածների հարազատներին՝ մաղթելով նրանց համբերություն եւ տոկունություն: Այս դժվարին պահին մենք Կորեայի Հանրապետության ժողովրդի կողքին ենք եւ աղոթում ենք վիրավորների շուտափույթ ապաքինման համար»,-ասված է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ցավակցական նամակում: